Ինչպես հայտնում է Caught Offside-ը, «Աթլետիկի» ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսն Անգլիայի Պրեմիեր լիգայում կարիերան շարունակելու տարբերակ ունի։
«Նյուքասլը» պատրաստ է հարձակվողի տեղափոխության համար 50 միլիոն եվրո վճարել իսպանական ակումբին:
«Կաչաղակներն» ամռանը ծրագրում են ուժեղացնել իրենց կազմը: Դիտարկվում են երիտասարդ խաղացողներ՝ թիմի կազմը համալրելու համար։ Բասկ ֆուտբոլիստը առաջնահերթ տարբերակներից մեկն է Հաուի համար։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բավականին մեծ առաջընթաց է գրանցել: Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ ֆուտբոլիստը Լա Լիգայի 21 հանդիպումներում ութ արդյունավետ գործողություն է կատարել։
























































