Իլոն Մասկը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Գլեյզերների ընտանիքը, որին 2005 թվականից պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդը», հայտարարել էր ակումբը վաճառելու մտադրության մասին։ Դիտարկվում է նաև երրորդ կողմի ներդրումների տարբերակը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն ուշադիր հետևում է ակումբի վաճառքի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Մանչեսթեր Յունայթեդի» համար հայտ ներկայացնելու «նախնական վերջնաժամկետ» է սահմանվել փետրվարի 17-ը։
Անցյալ տարվա օգոստոսին Մասկն արդեն հայտարարել էր «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերելու մտադրության մասին, սակայն ավելի ուշ իր հայտարարությունը կատակ էր անվանել։
























































