«Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է, որ ամռանն արտոնագիրը ստանալուց հետո բաց կլինի մարզչական աշխատանքի համար:
«Ինձ բախտ է վիճակվել հետևել մարզչական մասնագիտությանը տարբեր կողմերից և՛ որպես խաղացող, և՛ որպես տնօրեն: Ես բաց եմ առաջարկների համար։
Ինձ համար ամենամեծ արտոնությունն այն մարզիչների հետ աշխատելու հնարավորությունն էր, ինչպիսիք են Ժոզե Մոուրինյուն, Կառլո Անչելոտին, Գուս Հիդինկը, Արսեն Վենգերը, Ունայ Էմերին: Նրանք լավագույն մասնագետներն են, որոնցից կարելի է սովորել»,- Չեխի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Չեխը նախորդ տարի հեռացել է «Չելսիի» տեխնիկական խորհրդականի պաշտոնից: 40-ամյա չեխը մարզչական կուրս է անցնում և մի քանի ամսից պետք է համապատասխան արտոնագիր ստանա։
























































