«Տոտենհեմի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը կենթարկվի ծնկի վիրահատության և այլևս չի խաղա 2022/23 մրցաշրջանում։
«Մենք կարող ենք հաստատել, որ Ռոդրիգո Բենտանկուրը ձախ ծնկի վնասվածք ունի և շարքից դուրս է մնացել մրցաշրջանի մնացած հատվածում:
Մինչ մեր բուժանձնակազմի հետ վերականգնողական աշխատանքները սկսելը, նա վիրահատության կենթարկվի։ Մենք բոլորս քեզ հետ ենք Ռոդրիգո»,- ասվում է «Տոտենհեմի» հայտարարության մեջ։
Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ խաղում (1-4) Բենտանկուրը փոխարինվել է 65-րդ րոպեին։ Այդ խաղում նա խփեց իր թիմի միակ գոլը։