«Բելեկում» ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտն» օրվա առաջին ստուգողական խաղում մրցել է ուզբեկական «Բուխարայի» հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
«Ալաշկերտի» պատասխան գոլը 11-մետրանոց հարվածով հեղինակեց Արտակ Եդիգարյանը:
Վահե Գևորգյանի սաները այսօր երեկոյան կմրցեն ղազախական «Կիզիլ-Ժարի» հետ:
























































