Գյումրիի «Շիրակի» ուսումնամարզական հավաքի ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել. թիմն այսօր ստուգողական խաղ կանցկացնի Մոսկվայի «Դինամոյի» երկրորդ թիմի հետ:
Մինչ այս Էդգար Թորոսյանի սաները մրցել են ղազախական «Մակտարալի» հետ և նվազագույն հաշվով պարտություն կրել:
Վաղը Գյումրիի թիմը պետք է մրցեր ռուսական «Կուբանի» հետ, բայց դրա փոխարեն թիմն այսօր ստուգողական խաղ կանցկացնի Մոսկվայի «Դինամոյի» երկրորդ թիմի հետ:
Եվս երկու ստուգողական հանդիպում նախատեսված է փետրվարի 17-ին և փետրվարի 20-ին՝ համապատասխանաբար ռուսական «Ակրոնի» և լատվիական «Ռիգայի» դեմ:
























































