Ճապոնացի ֆուտբոլիստ Դաիչի Կամադան, ով ներկայումս հանդես է գալիս Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», հայտնվել է «Նյուքասլի» դիտակետում։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Բարսելոնան», ըստ CaughtOffside-ի: Ավելի վաղ նրա ծառայություններով հետաքրքրված էին նաև «Սևիլիան», «Տոտենհեմը» և «Բորուսիան»։
Նշվում է,որ «Նյուքասլը», որը վերջերս գումարի հետ կապված խնդիրներ չունի, պատրաստ է Կամադային ավելի բարձր աշխատավարձ վճարել, քան մյուս ակումբները։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ այս ամառ լրանում է և նա չի պատրաստվում երկարաձգել այն։ Այսինքն, նոր ակումբ նա կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով, այդ իսկ պատճառով էլ շատ ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում նրա նկատմամբ։
Կամադան «Այնտրախտում» հանդես է գալիս 2017 թվականից, իր կարիերայի ընթացքում ճապոնական ակումբներից բացի, ելույթներ է ունեցել նաև բելգիական «Սենտ-Տրյուդենում»։ Նա Ճապոնիայի հավաքականում հանդես է գալիս 2019 թվականից՝ թիմի կազմում խփելով վեց գոլ։
























































