Կիրակի օրը՝ փետրվարի 12-ին, կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» — «Աստոն Վիլա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «քաղաքաբնակների» հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար այս հաղթանակը 184-րդն էր Պրեմիեր լիգայի 250 հանդիպումներում։ Սա լիգայի պատմության լավագույն ռեկորդն է:
Նախկինում ռեկորդը պատկանում էր Յուրգեն Կլոպին, ով «Լիվերպուլի» հետ իր առաջին 250 խաղից 160-ում հաղթել էր:
Ժոզե Մոուրինյուն, ով մարզել է «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը», ունի 158 այդպիսի հաղթանակ 250 խաղում, Ալեքս Ֆերգյուսոնը՝ 152 հաղթանակ «Մանչեսթեր Յունայթեդի», իսկ Արսեն Վեգերը՝ 146 հաղթանակ «Արսենալի» հետ։