ԱՊԼ 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակի հասավ «Արսենալի» նկատմամբ:
Մանչեսթերյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Ռոդրին, Գունդողանն ու Մահրեզը:
Այս հաղթանակից հետո Գվարդիոլայի գլխավորած թիմն ունի 48 միավոր և արդեն 3 միավոր է զիջում առաջատար «Արսենալին»: Միկել Արտետայի գլխավորած թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել: