Երևանի «Ալաշկերտը» նոր ֆուտբոլիստ ունի:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» կազմը համալրել է ուկրաինացի 🇺🇦 դարպասապահ Ռոման Միսակը
31-ամյա ֆուտբոլիստը «Կարպատների» սան է, հանդես է եկել լվովյան ակումբի գլխավոր թիմում, ինչպես նաև «Ռուխում», «Դեսնայում», Դոնեցկի «Օլիմպիկում» և Դանիայի «Օրհուսում»
Միսակը ներկայացրել է Ուկրաինայի Մ-19 և Մ-21 հավաքականները»,-ասված է հայտարարությունում:
«Նոր ակումբ, նոր առաջնություն, նոր մարտահրավեր:
Արդեն մի շարք մարզումների և մեկ խաղի եմ մասնակցել «Ալաշկերտի» կազմում և կարող եմ ասել, որ շատ մարտունակ թիմ ունենք:
«Ալաշկերտում» մեծ է մրցակցությունը, մարզչական շտաբը լավն է, իսկ առաջնության վերսկսմանը մոտենում ենք մարտական տրամադրվածությամբ»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է դարպասապահը:
























































