«Լիվերպուլը» «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենին ձեռք բերելու հավակնորդների թվում է, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Նիգերիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»:
24-ամյա Օսիմենի համաձայնագիրը Նապոլիի հետ հաշվարկված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։ Այս մրցաշրջանում հարձակվողը «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: