«Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան հայտնվել է «Տոտենհեմի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է 90min-ը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբը փոխարինող է փնտրում Ուգո Լյորիսին։ Ֆրանսիացի դարպասապահն արդեն 36 տարեկան է և ակումբում սկսել են մտածել նրան փոխարինելու մասին։
Նշվում է, որ Օնանայի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Անտոնիո Կոնտեն։ Լոնդոնյան ակումբի մարզիչը հետևել է ֆուտբոլիստի ելույթներին դեռ «Այաքսում» հանդես գալու շրջանից։
























































