ԱՊԼ 23-րդ տուրում «Արսենալը» ոչ-ոքի՝ 1-1, ավարտեց «Բրենթֆորդի» հետ խաղը։
Առաջին կեսում գոլեր չեղան։
66-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Տրուսարը, բայց 74-ին Թոնին հավասարեցրեց այն։
Այս խաղից հետո Արտետայի սաները 51 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բրենթֆորդը» 34 միավորով՝ 8-րդն է։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվեց «Լեսթերին»։
Լոնդոնցիների միակ գնդակը խփեց Մենդին 23-րդ րոպեին, ապա թիմը 4 գնդակ բաց թողեց։
Այս խաղից հետո «Տոտենհեմը» 39 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Լեսթերը» 24 միավորով 13-րդն է։
























































