«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշը խոսել է «Վեսթ Հեմի» հետ այսօր խաղացած ոչ-ոքիի (1-1) մասին։ Ֆելիշը բացել էր հանդիպման հաշիվը, բայց արդյունքում թիմը ձեռքից բաց էր թողել հաղթանակը։
«Կարծում եմ՝ մենք գերազանց խաղ անցկացրեցինք ու վերահսկում էինք խաղը։ Նրանք գոլի հեղինակ դարձան, երբ մենք այնքան լավ տեսք ունեինք, բայց ֆուտբոլն այդպիսին է։ Մենք գոլ խփելու շանսեր ունեինք։ Հիմա կրկնապատկած ուժերով պատրաստվում ենք հաջորդ խաղին։
Մենք պայքարում էինք 3 միավորի համար, բայց, կարծում եմ, որ մենք բավականաչափ ուժեղ ենք հաջորդ խաղի համար։ Ես ինձ հարմարավետ եմ զգում այս թիմում խաղալով։ Մենք ամեն ինչ ունենք, որ մրցաշրջանի մնացած հատվածում հաջողության հասնենք»,-Ֆելիշի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































