ԱՊԼ 23-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Վեսթ Հեմին» և ձեռքից բաց թողեց հաղթանակը։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Հանդիպման 16-րդ րոպեին հյուրերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Ժոաու Ֆելիշը, բայց 28-ին Էմերսոնը հավասարեցրեց այն։
Երկրորդ կեսում գոլեր չեղան և խաղն այդպես էլ ավարտվեց։
Այս խաղից հետո «Չելսին» 31 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Վեսթ Հեմը» 20 միավորով՝ 15-րդ։
























































