Այս պահին ընթանում է Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպում են «Վեսթ Հեմ Յունայթեդն» ու «Չելսին»։ Նյութը գրելու պահին հանդիպման հաշիվը հավասար է՝ 1-1։
16-րդ րոպեին «Չելսիի» պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը գրավեց մրցակցի դարպասն արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի փոխանցումից հետո։ Երկուսն էլ ակումբի նորեկներ են և լոնդոնյան ակումբ են տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
























































