«Այնտրախտի» կիսապաշտպան Դաիչի Կամադան այս ամառ կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», այս մասին հայտնում է 90min-ը:
Ընթացիկ մրցաշրջանից հետո ճապոնացին, ամենայն հավանականությամբ, կդառնա ազատ գործակալ։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ և ֆուտբոլիստը չի շտապում երկարաձգել այն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կամադայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան» և ակումբի ներկայացուցիչներն արդեն նախնական բանակցություններ են վարել ֆուտբոլիստի հետ՝ ամռանը նրա հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ։
























































