«Տոտենհեմի» և ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրաժարվել է գլխավորել «Լիդսը»:
Երկուշաբթի օրը Ջեսի Մարշի պաշտոնանկությունից հետո անգլիական ակումբը նոր գլխավոր մարզիչ է փնտրում:
Այդ ժամանակվանից ի վեր մի շարք մասնագետների անուններ կապում էին թիմի մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման հետ, այդ թվում՝ Ռաուլը, Կարլոս Կորբերանը Անդոնի Իրաոլան և Արնե Սլոտը:
Լրագրող Կլաուդիո Մաուրիի խոսքերով՝ Պոչետինոն և «Ռիվեր Փլեյթի» նախկին մարզիչ Մարսելո Գալարդոն նույնպես հրաժարվել են «Լիդսը» գլխավորելու հնարավորությունից։
























































