«Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը խոսել է թիմի վիճակի ու «Մակտարալի» հետ ստուգողական խաղի մասին (0-1)․
«Եվս մեկ ստուգողական հանդիպում անցկացրեցինք: Խաղից խաղ տեսնում ենք առաջընթացը: Այս անգամ մրցակիցը Ղազախստանի Պրեմիեր լիգայի թիմ էր: Պարտվեցինք, բայց հաշիվը չի արտացոլում խաղի իրական պատկերը: Ոչնչով չենք զիջել մրցակցին: Բավականին լավ ֆուտբոլ խաղաց թիմը:
Այս պահին գոհ եմ թիմի ցուցադրած խաղից: Ունեինք գոլային շատ լավ պահեր, արագ գրոհներ, կար նաև եզրափակում, դիպուկությունը պակասեց: Լավ ագրեսիվ ֆուտբոլ խաղացինք: Գոլն էլ վերջում բաց թողեցինք:
Տղաների գործողություններում ու ընդհանուր թիմի մոտ պրոգրեսն ակնհայտ է: Միևնույն ժամանակ դեռ շատ տեղ ունենք ավելացնելու, աշխատելու՝ թե ֆիզիկական վիճակի հետ կապված, թե՝ տեխնիկատակտիկական: Շարժվում ենք առաջ»,- մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
























































