«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է The Telegraph-ը։
Ըստ հրապարակման՝ անգլիական ակումբի ղեկավարությունը Աբրահամի տրանսֆերը դիտարկում է որպես տարբերակ, եթե «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի կամ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերները ձախողվեն։
Անգլիացի հարձակվող Աբրահամի և հռոմեական ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է ևս 3 տարով։
Այս մրցաշրջանում 25-ամյա անգլիացին «Ռոմայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի տվյալներով գնահատվում է 45 մլն եվրո։
























































