Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Լիդսի» հետ։
Հանդիպման առաջին րոպեին հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Վիլֆրեդ Նյոնտոն։ 2-րդ խաղակեսի մեկնարկում հյուրերն ամրապնդեցին իրենց առավելությունը Ռաֆայել Վարանի ինքնագոլի շնորհիվ։
62-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հաշիվը կրճատեց Մարկուս Ռեշֆորդը։ 8 րոպե անց Ջեյդոն Սանչոն հաշիվը դարձրեց 2։2։
ՄՅՈւ-ն 22 խաղից հետո 43 միավորով 3-րդ տեղում է։ «Լիդսը» 21 խաղից հետո 19 միավորով 16-րդն է։
























































