«Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Ռուդ վան Նիստելռոյը խոսել է իր հայրենակից Կոդի Գակպոյի՝ «կարմիր սատանաներին» միանալու փոխարեն «Լիվերպուլ» տեղափոխվելու որոշման մասին։
«Գակպոյի երազանքն էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», և նա կապի մեջ էր Էրիկ տեն Հագի հետ անցած տարվա օգոստոսից: Ես նույնպես ցանկանում էի, որ նա տեղափոխվի «Յունայթեդ», և դա ոչ միայն այն պատճառով, որ ես ինքս այնտեղ եմ խաղացել։ «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի լավն է, քան «Լիվերպուլը», զարգացման շատ ավելի մեծ ներուժ կա։
Բայց «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին առաջարկ չարեց, ուստի ես նրան ասացի, որ սպասի մինչև ամառ, բայց նա լսեց ոչ թե ինձ, այլ Վիրջիլ վան Դեյկին։ Վիրջիլը գայթակղեց Գակպոյին՝ միանալ «Լիվերպուլին»: Գակպոն ինձ ասաց, որ ցանկանում է հունվարին հեռանալ Նիդեռլանդներից։
«Լիվերպուլը» տասն անգամ փոքր է «Մանչեսթեր Յունայթեդից» և ամեն ինչով զիջում է մանչեսթերյան ակումբին։ Ինձ բախտ է վիճակվել խաղալ աշխարհի երկու խոշորագույն ակումբներում՝ «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ռեալում»:
Գակպոն արդեն գոլեր կխփեր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, նրանք հիանալի կիսապաշտպաններ ունեն, որոնք շատ պահեր են ստեղծում»,- վան Նիստելռոյի խոսքերն է մեջբերում Sportkeeda-ն։
























































