Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նոր նշանակումներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականը կգլխավորի Տիրան Ղազարյանը, մինչև 15 տարեկանների հավաքականը՝ Էրիկ Նազարյանը, մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Պետրոսյանը մինչև 18 տարեկանների հավաքականը վստահվել է Վահագն Մինասյանին, իսկ մինչև 19 տարեկանների հավաքականը կգլխավորի Ռազմիկ Գրիգորյանը:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի տարբեր տարիքային բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների ցանկը.
Ազգային հավաքական — Ալեքսանդր Պետրակով
Հայաստանի Մ-21 հավաքական — Ռաֆայել Նազարյան
Հայաստանի Մ-19 հավաքական — Ռազմիկ Գրիգորյան
Հայաստանի Մ-18 հավաքական — Վահագն Մինասյան
Հայաստանի Մ-17 հավաքական — Արմեն Պետրոսյան
Հայաստանի Մ-15 հավաքական — Էրիկ Նազարյան
Հայաստանի Մ-14 հավաքական — Տիրան Ղազարյան
Կանանց Հայաստանի ազգային հավաքական — Արտակ Ադամյան
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքական — Գագիկ Տեր-Գևորգյան
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքական — Մարիամ Ստեփանյան
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքական — Ռուբեն Նազարեթյան
























































