Լոնդոնի «Չելսին» նոր հարձակվող է գտել, որը կփոխարինի Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: Խոսքը «Բրենտֆորդի» հարձակվող Այվան Տոունի մասին է: Այս մասին հայտնում է լրագրող Սայմոն Ֆիլիպսը:
«Այվան Տոունին ֆուտբոլիստ է, որին շատ է դուր գալիս «Չելսին»: Նրա թեկնածությունն առաջարկվել է նոր սելեցիոն թիմի կողմից: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ «Չելսին» պետք է սպասի, քանի որ ֆուտբոլիստը խաղադրույքների կատարելու հետ սեր ունի և կարող է որակազրկվել: Ամեն դեպքում, Տոունին լավ տարբերակ է՝ որպես ուժեղ հարձակվող»,- Ֆիլիպսի խոսքերն է փոխանցում GiveMeSport-ը:
Հիշեցնենք՝ 2022 թվականի նոյեմբերին Անգլիայի ֆուտբոլային Ասոցիացիան «Բրենտֆորդի» հարձակվող Այվան Տոուին մեղադրել է 2017 թվականի փետրվարի 25-ից 2021 թվականի փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում խախտել է կանոնադրության՝ խաղադրույքների հետ կապված կետերը: Հետաքննությունը շարունակվում է:
























































