Կատարցի ներդրողները շուտով «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու նոր առաջարկ կանեն։ Կատարցի մեծահարուստներից կազմված խումբը ձգտում է ձեռք բերել ակումբը, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Առաջիկա օրերին նրանք Գլեյզերներին առաջարկ կանեն գնել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Կատարցի ներդրողները վստահ են, որ իրենց առաջարկը կընդունվի։
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս սեփականատերերը ակումբի համար ցանկանում են ստանալ ավելի քան 6 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Բացի այդ, նոր սեփականատերերը նաև կամ պետք է գումար ծախսեն «Օլդ Թրաֆորդի» վերակառուցման վրա, կամ քանդեն լեգենդար մարզադաշտը, որպեսզի դրա փոխարեն նոր գերժամանակակից ասպարեզ կառուցեն։ Նման նախագիծը կարժենա մոտ 2 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ Հավանական է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գնման դեպքում նոր սեփականատերերը «Օլդ Թրաֆորդի» ապագան որոշելիս առաջնորդվեն երկրպագուների կարծիքով։
Նշվում է, որ նոր ներդրողները շահագրգռված չեն ակումբի բաժնետոմսերի մի մասը գնելու հարցում։ Նրանք պատրաստ են միայն ակումբի լիարժեք ձեռքբերմանը։ Գործարքի համար կպահանջվի Պրեմիեր լիգայի հավանությունը: Սպասվում է, որ կատարցի ներդրողների կողմից «Մանչեսթեր Յունայթեդի» գնումը շատ հակառակորդներ կունենա՝ կապված Կատարում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների հետ։
Ներդրողներից մեկն, ամենայն հավանականությամբ, Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին է, ով «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է։ Նա շատ լավ ծանոթ է ակումբի պատմությանը։ 2011 թվականին Ալ Թանին «Յունայթեդի» համար Գլեյզերներին առաջարկեց ավելի քան 1 միլիարդ ֆունտ, սակայն այդ առաջարկը մերժվեց: Նույն թվականին կատարցիները գնեցին ՊՍԺ-ի բաժնետոմսերի 70%-ը։
Արաբ ներդրողների հետ «Մանչեսթեր Յունայթեդը» գնեու համար կմրցի Ջիմ Ռեթքլիֆը՝ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը, ով ևս «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է։
























































