Լոնդոնի «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի թոփ ակումբների տրանսֆերային նպատակն է։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, Պրեմիեր լիգայի ներկայիս առաջատարը՝ «Արսենալը», ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել 24-ամյա խաղացողին։ «Արսենալը» պատրաստ է նրա համար առաջարկել ավելի քան 100 միլիոն եվրո, ինչը ռեկորդային գումար է լոնդոնյան ակումբի համար։
Կիսապաշտպանի տրանսֆերի մրցավազքում «Արսենալի» մրցակիցներն են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:
Իր հերթին «Վեսթ Հեմը» պատրաստ է բաժանվել իր առաջատար խաղացողից 100-130 միլիոն եվրոյի դիմաց։ Ռայսի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
























































