Ճապոնացի կիսապաշտպան Կաորու Միտոման, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բրայթոնին», կարող է կարիերան շարունակել անգլիական այլ ակումբում։
Ըստ The Sun-ի՝ 25-ամյա ասիացու տրանսֆերի ձեռքբերման գլխավոր հավակնորդը համարվում է Լոնդոնի «Արսենալը»։ Գործարքի արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։
Միտոման ներկայիս ակումբի գույները պաշտպանում է 2021 թվականի օգոստոսից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ճապոնացին մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































