«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդն ասել է, թե ում է համարում ԱՊԼ-ում այս պահին լավագույն պաշտպանը։
«Լիսանդրո Մարտինեսը լավագույնն է։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մրցակցել նրա հետ՝ հաշվի առնելով նրա ներկայիս մարզավիճակը։
Լիսանդրոն տիրում է իր դիրքին, նա հիանալի ագրեսիվ խաղ է ցուցադրում։ Մարտինեսն ունի առաջատարի որակներ և լավ է շփվում մյուս խաղացողների հետ: Նա իսկապես հիանալի պաշտպան է»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լիսանդրոն անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։
























































