«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել «Չելսին», հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ անգլիական ակումբում ուշադրությամբ հետևում են իսպանացու հետագա կարիերային Իսպանիայի հավաքականից հեռանալուց հետո։
Այս պահին Փոթերի աշխատանքը թիմում վտանգված չէ, սակայն անորոշ արդյունքների պատճառով նրա վրա ճնշումը մեծանում է։
Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայում 9-րդն է և արդեն դուրս է մնացել Անգլիայի գավաթից և Անգլիայի լիգայի գավաթից:
























































