Կիսապաշտպան Դրամանե Սալուն խզել է պայմանագիրը «Նոա»-ի հետ՝ երկկողմանի համաձայնությամբ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Բուրկինա Ֆասոյի ազգային ընտրանու ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Նոա»-ի կազմում դարձել էր 4 գոլի հեղինակ։
Ակումբը շնորհակալություն է հայտնում նրան ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում հաջողություններ հետագա կարիերայում:
























































