Փետրվարի 7-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Հիբերնիան» — «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը։
Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Խաղը կսպասարկի հայ մրցավարական բրիգադը՝ Հենրիկ Նալբանդյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանն և Խաչատուր Հովհաննիսյանը։