Փետրվարի 7-ին ժամը 14:00-ին, Դինամո մարզահամլիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունյունը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Առաջնությանը կմասնակցի 148 բռնցքամարտիկ:
Նշվում է, որ վերջին երկու տարիների համամեմատ առաջնության մասնակիցների թիվը նկատելի ավելացել է: 2021-ին առաջնությանը մասնակցլե է 106, 2022-ին՝ 125 մարզիկ:
Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը կնախապատրաստվի Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: