«Շիրակի» ֆուտբոլիստներն այսօր վերջին մարզումն են անցկացրել Գյումրիում՝ մարզական հավաքի մեկնելուց առաջ:
Հիշեցնենք՝ Էդգար Թորոսյանի գլխավորած թիմը փետրվարի 7-ից մինչև փետրվարի 21-ը մարզումները կշարունակի Բելեկ քաղաքում: Հավաքի ընթացքում նախատեսված է անցկացնել ստուգողական չորս հանդիպում:
Փետրվարի 8-ին «Շիրակն» ուժերը կչափի ղազախական «Մակտարալի» հետ, փետրվարի 14-ին կմրցի ռուսական «Կուբանի» հետ, փետրվարի 17-ին՝ ռուսական «Ակրոնի», իսկ ստուգողական խաղերի շարքը կավարտի լատվիական «Ռիգայի» հետ խաղով, որը տեղի կունենա փետրվարի 20-ին:
«Շիրակի» կազմում առաջիկա ուսումնամարզական հավաքին կմասնակցեն հետևյալ ֆուտբոլիստները: Թիմում փորձաշրջան անցնող տղաները նույնպես կլինեն թիմի հետ:

























































