Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Ղազախստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Մակտարալ» ակումբի հետ:

Ղազախական թիմն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայի Բելեկ քաղաքում: Հավաքի շրջանում «Մակտարալն» օրերս նաև ընկերական խաղ է անցկացրել Երևանի «Փյունիկի» հետ և 0-4 հաշվով պարտություն կրել:
Հայրապետյանը վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է ղազախական մեկ այլ ակումբում՝ «Ատիրաուում»:
Նշենք՝ «Մակտարալը» 2022 թվականին իր նորամուտն է նշել Ղազախստանի Պրեմիեր լիգայում և մրցաշրջանի արդյունքներով պահպանել տեղը` հաջողությամբ անցկացնելով առաջնության եզրափակիչ հատվածը:
Թիմը գլխավորում է Կոնստանտին Գորովենկոն՝ Ղազախստանի ամենահեռանկարային մասնագետներից մեկը: Հենց Գորովենկոյի աշխատանքի հետ է կապված «Մակտաարալի» մուտքը և ամրապնդումը ղազախական Պրեմիեր լիգայում։
























































