«Արարատ-Արմենիան» այս օրերին հավաք է անցկացնում Արաբական միացյալ Էմիրություններում։
Թիմն այսօր ընկերական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուրալի» հետ։
Եկատերինբուգյան թիմի կազմում 56-րդ րոպեին հաշիվը բացել է Սիլվիե Բեգիչը։ 6 րոպե անց «Արարատ-Արմենիան» վերականգնել է հաշվի հավասարությունը։
Հայկական թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 10-ին՝ «Զենիթի» հետ։