«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Շոն Դայչը մեկնաբանել է ԱՊԼ-ի 22-րդ տուրի խաղում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0).
Թիմը հաղթեց առաջին խաղում նախկին մարզիչ Ֆրենկ Լեմպարդի պաշտոնանկությունից հետո և առաջին անգամ հաղթեց 2022 թվականի հոկտեմբերից ի վեր։
«Ամեն ինչ կապված է խաղացողների հետ, և նրանք իմ ուշադրության կենտրոնում են: Նրանք շատ բան են սովորել այս շաբաթ: Նվազագույն պահանջը առավելագույն ջանքերն են, և այսօր մենք դա տեսանք։ Նրանք այնպիսի վիճակում էին, որ բոլորի համար տհաճ էր։ Ես դեռ հավատում եմ, որ մենք կարող ենք բարելավել մեր խաղը։
Սա մեզ համար ցատկահարթակ է առաջ գնալու համար: Այս շաբաթ մենք շատ բան ենք արել։ Հաղթանակի հասնել մի թիմի հետ խաղում, որը զբաղեցնում է առաջնությունում առաջին հորիզոնականը… Մեզ հաջողվեց կայունացնել մեր խաղը», — մեջբերում է Դայչին BBC-ն։
























































