«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Էվերտոնի» հետ խաղում (0:1) իր թիմի պարտությունը։
«Մենք շատ էինք տիրում գնդակին, բայց վերջին հատվածում մեզ պակասում էր կենտրոնացումը և որակը: Մենք շատ պահեր ստեղծեցինք, բայց հետո բաց թողեցինք։ Նրանք դանդաղեցրին խաղը, և մենք փորձեցինք պայքարել այս խաղում։
Յուրաքանչյուր թիմի հետ նրանք ցույց են տալիս իրենց լավագույն կողմերը, ֆիզիկական ուժը: Եթե ցանկանում եք վերահսկել նրանց դեմ խաղը, ապա պետք է վերահսկեք նաև այդ ասպեկտները: Այսօր մենք դա չարեցինք:
Մեզ ավելի շատ ինքնատիրապետում և էմոցիոնալ առումով ավելի լավ խաղի վերահսկողություն էր պետք: Մենք նրանց թույլ տվեցինք այդքան տուգանային հարվածներ ստանալ, և դա այն էր, ինչ նրանք ուզում էին:
Ես այսօր շատ ավելի եմ սիրում իմ խաղացողներին, քան մեկ շաբաթ կամ մեկ ամիս առաջ: Հեշտ է լինել ինչ-որ մեկի կողքին, երբ նա հաղթում է: Ես դեռ այնքան հպարտ եմ այս բոլոր խաղացողներով, նրանք արժանի են դրան: Հասկանալի է, որ մեր ճանապարհը վարդերով չի պարուրվելու։ Հեշտ չի լինի, և մենք պետք է հավաքենք մեր ուժերը և շատ ավելի լավ խաղանք, քան այսօր»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
























































