«Չելսին» մոտ ապագայում պատրաստվում է համաձայնության գալ կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է 90min-ը:
Լոնդոնյան ակումբը պատրաստվում է փակել այս հարցը ամառային տրանսֆերային պատուհանի մեկնարկից առաջ։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է 24-ամյա Մաունթին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը:
Մաունթը Չելսիի սան է: 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































