«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ամռանը կհեռանա ակումբից, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել Իսպանիա։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» դեմ չէ 28-ամյա պորտուգալացու հեռանալուն և արդեն խաղացող է փնտրում նրան փոխարինելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անցած ամռանն անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ էր խաղացողին բաց թողնել «Բարսելոնա», սակայն կատալոնացիները չեն արել այնպիսի առաջարկ, որը կհամապատասխաներ «Մանչեսթեր Սիթիին»:
Այս մրցաշրջանում Սիլվան Պրեմիեր լիգայում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































