«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են «Չելսիի» ձմեռային տրանսֆերային արշավի մասին:
Հունվարին «Չելսին» ավելի քան 330 միլիոն եվրո է ծախսել ութ խաղացողների ձեռքբերման համար:
«Ես ոչինչ չեմ ասի այդ մասին առանց իմ փաստաբանի ներկայության։ Ես չեմ հասկանում բիզնեսի այս մասը, բայց նրանք իսկապես շատ խաղացողների են հրավիրել: Նրանք բոլորը լավ խաղացողներ են, ուստի ես շնորհավորում եմ ակումբին։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչպես է դա հնարավոր»,- ասել է Կլոպը ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Չելսին» այս պահին Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 10-րդն է:
























































