«Արսենալը» հաստատել է, որ նոր՝ երկարաժամկետ պայմանագիր է կնքել թիմի բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելիի հետ:
Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություներով, նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: «Արսենալն» այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն կունենա:
Մարտինելիի նախորդ պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը:
























































