«Նոթինգեմ Ֆորեսթի» նորեկ Անդրեյ Այուն խոստովանել է, որ ուրախ է պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ։ 33-ամյա խաղացողը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։
«Հիանալի զգացողություն է «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ պայմանագիր կնքելը: Ես գիտեմ, թե որքան մեծ նշանակություն ունի այս ակումբը քաղաքի և երկրպագուների համար: Միշտ դժվար է եղել, երբ ես խաղում էի այս թիմի դեմ։ Մարզիչ Սթիվ Կուպերը շատ լավ գիտի ինձ և գիտի, թե ինչպես աշխատել ինձ հետ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Մենք ամուր հարաբերություններ ունենք։
Ես գիտեմ, թե ինչպես կարող եմ օգնել թիմին և պատրաստ եմ ամեն ինչ տալ դրա համար: Համոզված եմ, որ մենք կկարողանանք մնալ Պրեմիեր լիգայում»,- Այուի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
«Նոթինգեմ Ֆորեստը» 20 խաղում 21 միավորով 13-րդն է Պրեմիեր լիգայում:
























































