«Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտան մեկնաբանել է կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տեղափոխությունը «Չելսի»։
«Ես ամեն ինչ արեցի, տխուր եմ, բայց չեմ պատրաստվում լաց լինել մի խաղացողի համար, որը չէր ցանկանում մնալ: Տրանսֆերային պատուհանի վերջին օրը մենք պայմանավորվեցինք, որ Էնցոն ամռանը կտեղափոխվի, բայց նա չցանկացավ մնալ: Այն պահից, երբ Էնցոն հասկացավ, որ «Չելսին» վճարելու է գումարը, նա անդրդվելի էր։ Մենք փորձեցինք պնդել մեր տարբերակը, բայց խաղացողը պատրաստակամություն չցուցաբերեց կարիերան շարունակելու «Բենֆիկայում», իսկ հետո ամեն ինչ փոխվեց։ Այդ պահին ես ասացի. «Նա այլևս չի կարող խաղալ «Բենֆիկայի» կազմում, ոչ մի դեպքում։ Ես չեմ վճարում այն խաղացողներին, որոնք չեն ցանկանում կրել մեր մարզաշապիկը»,- Կոշտայի խոսքերն է մեջբերում Metro-ն։
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































