ԽԵԼԱՀԵ՜Ղ տրանսֆերային ձմեռը․ Նոր ռեկորդներ, գերծախսեր, տարօրինակ և անսպասելի տրանսֆերներ — Armsport.am
13.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Հալանդը կարող է մեկ տարի անց տեղափոխվել Բարսելոնա. հայտնի են մանրամասները

    Լուսանկարը՝ Նոայի

    Հայաստանի գավաթ. Նոա-Արարատ Արմենիա եզրափակիչն՝ այսօր

    📸Ամոթ. Ռեալի երկրպագուները Բարսելոնայի դեմ խաղից հետո ֆուտբոլիստներին դիմավորել են հատուկ պաստառով

    🎥 ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը

    Որոշվեց ՉԼ-ի ևս մեկ մասնակից․ Իրավիճակն Ա Սերիայում մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ

    Պոկերների ֆլեշմոբը շարունակվում է․ Ալ Նասրը գերխոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Մանեն՝ 4 գոլի հեղինակ

    Բարսելոնան ռեկորդային եկամուտ է գրանցել Էլ Կլասիկոյում՝ Օլիմպիական մարզադաշտ տեղափոխվելուց ի վեր

    Ciao, Kevin․․․ Դե Բրույնեն մոտ է նոր ակումբ ունենալուն

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Հալանդը կարող է մեկ տարի անց տեղափոխվել Բարսելոնա. հայտնի են մանրամասները

            Լուսանկարը՝ Նոայի

            Հայաստանի գավաթ. Նոա-Արարատ Արմենիա եզրափակիչն՝ այսօր

            📸Ամոթ. Ռեալի երկրպագուները Բարսելոնայի դեմ խաղից հետո ֆուտբոլիստներին դիմավորել են հատուկ պաստառով

            🎥 ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը

            Որոշվեց ՉԼ-ի ևս մեկ մասնակից․ Իրավիճակն Ա Սերիայում մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ

            Պոկերների ֆլեշմոբը շարունակվում է․ Ալ Նասրը գերխոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Մանեն՝ 4 գոլի հեղինակ

            Բարսելոնան ռեկորդային եկամուտ է գրանցել Էլ Կլասիկոյում՝ Օլիմպիական մարզադաշտ տեղափոխվելուց ի վեր

            Ciao, Kevin․․․ Դե Բրույնեն մոտ է նոր ակումբ ունենալուն

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  ԽԵԼԱՀԵ՜Ղ տրանսֆերային ձմեռը․ Նոր ռեկորդներ, գերծախսեր, տարօրինակ և անսպասելի տրանսֆերներ

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Գերմանիա, Թոփ, Իսպանիա, Իտալիա, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  02.02.23 / 20:07
                  0

                  Այս տրանսֆերային պատուհանը, որը եվրոպական լիգաների մեծ մասում արդեն փակել է իր փեղկերը, դեռ շատ կհիշվի ֆուտբոլասերների կողմից։ Խելահեղ, տարօրինակ, անսպասելի տրանսֆերներով այս ձմեռն իրոք որ շատ հարուստ էր․․․ Դե ինչ, եկե՛ք ամփոփենք այն․․․

                  Սովորաբար ձմռանը ակումբներն այդքան շատ չեն ծախսում նոր տրանսֆերների համար։ Բայց այս ձմեռ ԱՊԼ-ի ակումբները չափազանց առատաձեռն էին և այնքան շատ գումար ծախսեցին, որքան ամռանը մյուս թոփ լիգաները չեն էլ երազի:

                  Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները ռեկորդ են սահմանել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստների համար կատարած ծախսերի առումով: 2023 թվականի հունվարին Պրեմիեր լիգայի 20 թիմերն ընդհանուր առմամբ 815 միլիոն ֆունտ (մոտ 923 միլիոն եվրո) են ծախսել նոր խաղացողների համար, ըստ Independent-ի՝ գրեթե 50 տոկոսով ավելի, քան 2018 թվականին սահմանված նախորդ ռեկորդը (430 միլիոն ֆունտ): Իսկ, օրինակ, 2022 թվականին այս ցուցանիշը կազմում էր 295 միլիոն ֆունտ ստերլինգ։ Բացի այդ, 2022/23 մրցաշրջանի համար (ամառային և ձմեռային պատուհան) Պրեմիեր լիգայում տրանսֆերային ընդհանուր ծախսերը սահմանեցին նոր ռեկորդ՝ 2,8 միլիարդ ֆունտ ստերլինգ:

                  Ինչ վերաբերում է ակումբների ծախսերին, ապա այստեղ կա բացահայտ առաջատար․․․

                  💰 Նոր սեփականատեր, նոր ծախսեր

                  «Չելսին» ավարտեց հունվարյան տրանսֆերային պատուհանը «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերով։ Այս տրանսֆերը Պրեմիեր լիգայի համար ռեկորդային է՝ 107 միլիոն ֆունտ ստերլինգ (121 միլիոն եվրո): Բացի այդ՝ «Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ ծախսեր կատարած ակումբն է։ Վերջինս հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում ծախսել է մոտ 288 մլն ֆունտ (329,5 մլն եվրո)՝ ավելի շատ, քան Բունդեսլիգայի, Լա Լիգայի, Սերիա Ա-ի և Լիգա 1-ի բոլոր ակումբները միասին վերցրած։ Նոր սեփականատեր Թոդ Բոելիի օրոք «Չելսին» առաջին երկու տրանսֆերային պատուհաններում ծախսել է մոտ 630 միլիոն։

                  Ի դեպ, արգենտինական «Ռիվեր Փլեյթը» 34 միլիոն եվրո կստանա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի՝ «Բենֆիկայից» «Չելսի» տեղափոխության համար: Ինչպես հայտնում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի պայմանագրով նախատեսված է, որ հաջորդ տրանսֆերից գումարի 25%-ը բաժին կհասնի արգենտինական ակումբին։ Ֆերնանդեսը «Չելսի» է տեղափոխվել 121 միլիոն եվրոյի դիմաց, ուստի «Ռիվեր Փլեյթը» կիսապաշտպանի տրանսֆերի համար կստանա 30 միլիոն եվրո։ Բացի այդ, արգենտինական ակումբը ևս 4 միլիոն եվրո կվաստակի որպես ֆուտբոլիստի հարազատ ակումբ, որի սանն է հանդիսանում Էնցոն։

                  Բացի Էնցոյից, Փոթերի թիմի կազմը համալրել են նաև Բենուա Բադիաշիլը (Մոնակո, 38 մլն եվրո), Նոնի Մադուեկեն (ՊՍՎ, 35 մլն եվրո), Մալո Գուստոն (Լիոն, 30 մլն եվրո), որը թիմին կմիանա ամռանը, Անդրեյ Սանտոսը (Վասկո դա Գամա, 12,5 մլն եվրո), Ֆոֆանան (Մոլդե, 12 մլն եվրո), Ժոաո Ֆելիշը (Ատլետիկո, վարձավճար 11 մլն եվրո), ինչպես նաև Միխայիլ Մուդրիկը «Շախտյորից»։ Վերջինիս տրանսֆերը մեծ ազդեցություն ունեցավ եվրոպական ֆուտբոլի վրա, և դրա պատճառը հենց ինքը՝ ֆուտբոլիստը չէ, այլ նրա տրանսֆերի համար վճարված գումարը։ Ուկրաինացու տեղափոխության համար անգլիական կողմը վճարել է 70 միլիոն եվրո, և այդ թիվը տարատեսակ բոնուսների շնորհիվ կարող է հասնել 100 միլիոնի։ Այս ամենը որոշակի տենդենց առաջացրեց տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստների տրանսֆերային գնաճի տեսանկյունից։ «Ի՞նչ, այդպես կարելի՞ էր»,- հավանաբար շատ ակումբների ղեկավարներ այդ հարցը տվել են իրենց մտքում և այժմ շատ ֆուտբոլիտների համար պահանջում են ինչ-որ տեղ չհիմնավորված մեծ գումարներ։ Պատահական չէ, որ որևէ ակումբ այժմ 20-30 միլիոն եվրոյով ձեռք է բերում ինչ-որ ֆուտբոլիստի, որին քաջ ծանոթ են միայն տվյալ ակումբի երկրպագուները և նա այդքան էլ հայտնի չէ ֆուտբոլային լայն հասարակությանը։ Իհարկե, ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի կտրուկ աճ սկսվեց նկատվել դեռ մի քանի տարի առաջ ՊՍԺ-ի կողմից Նեյմարի համար 222 միլիոն եվրո վճարելուց հետո, բայց Մուդրիկի տրանսֆերը նոր ալիք առաջացրեց տրանսֆերային շուկայում։

                  💰 Ցանկանո՞ւմ ես մնալ էլիտայում՝ ուրեմն ծախսիր

                  «Սաութհեմփթոնը» չի պատրաստվում հաջորդ մրցաշրջանն անցկացնել Չեմպիոնշիփում և պատահական չէ, որ ակումբը «Չելսիից» հետո այս ձմեռ ամենաշատ ծախսեր կատարած ակումբն է։

                  Մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը ակումբը հայտարարել է «Ռենի» հարձակվող Քամալդին Սուլեմանայի հետ պայմանագիր կնքելու մասին: Այս տրանսֆերը ռեկորդային է ակումբի պատմության մեջ՝ 22 մլն ֆունտ։ Գանայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստը մինչև 2027 թվականը պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ։ Սուլեմանան դարձավ թիմի 5-րդ ձեռքբերումը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ Միսլավ Օրսիչի, Շարլ Ալկարասի, Ջեյմս Բրիի և Փոլ Օունաչուի տրանսֆերներից հետո:

                  Վերջինիս տեղափոխությունը թոփ լիգա վաղուց էր սպասվում։ Դեռ երկու տարի առաջ մեր «ֆուտբոլային սկաուտ» շարքում անդրադարձել էինք Օնուաչուին՝ կանխատեսելով, որ նա ապագայում հանդես կգա որևէ թոփ լիգայում։ 28-ամյա նիգերիացու տրանսֆերի համար «սրբերը» բելգիական «Գենկին» վճարել են 18 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր է կնքել։ Այս մրցաշրջանում նա անցկացրել է 22 հանդիպում և խփել 17 գոլ։ Նշենք, որ ֆուտբոլիստի հասակը կազմում է 201 սմ։

                  Նման ակտիվ տրանսֆերային «շոփինգ» կատարեց նաև «Բորնմուտը», որը ևս պայքարում է ԱՊԼ-ում տեղը պահպանելու համար։

                  Թիմի կազմն այս ձմեռ համալրեցին հետևյալ ֆուտբոլիստները՝ Իլյա Զաբարնի (Կիևի Դինամո, 22,7 մլն եվրո), Դանգո Ուատարա (Լորյան, 22,5 մլն եվրո), Անտուան ​​Սեմենյո (Բրիստոլ Սիթի, 10,25 մլն եվրո), Մատիաս Վինյա (Ռոմա, վարձավճար), Դարեն Ռենդոլֆ (Վեսթ Հեմ, ազատ գործակալ):

                  🏆 Ցանկանո՞ւմ ես դառնալ չեմպիոն՝ ուրեմն էլի ծախսիր

                  Այս անգամ խոսքը ոչ թե գոյատևման, այլ չեմպիոնական մրցավազքի մասին է։ «Արսենալում» լավ հասկանում են, որ չեմպիոնական մրցավազքը շարունակելու, առավել ևս առաջատարի դիրքը պահպանելու համար անհրաժեշտ է պահեստայինների երկար նստարան։ «Արսենալի» երեք տրանսֆերներն էլ այս ձմեռ լիովին տեղին էին։ Ուժեղացրեցին կենտրոնը փորձառու Ժորժինյոյի միջոցով՝ ձեռք բերելով նրան «Չելսիից», թարմություն հաղորդեցին հարձակման գծին «Բրայթոնի» առաջատարներից մեկի՝ Տրուսարդի միջոցով։ Իսկ ահա լեհ պաշտպան Կիվիորի («Սպեցիա») տրանսֆերը ծառայում է, այսպես ասած, որպես «ապահովագրություն»․ մրցաշրջանի երկրորդ հատվածը դեռ առջևում է, չգիտես` ինչ կարող է պատահել հետագայում։ Այս երեք տրանսֆերների համար լոնդոնցիները վճարել են 60 միլիոն եվրոյից մի փոքր ավել։

                  ⚽ Նոթինգհեմի հերթական նորեկները

                  «Նոթինգհեմ Ֆորեսթը» ավանդույթի համաձայն շարունակում է համալրել կազմը։ Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ թիմը հայտարարել է ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասի հետ պայմանագիր կնքելու մասին: Կողմերը վարձակալության պայմանագիր են կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Նավասը ոչ մի հանդիպում չի անցկացրել փարիզցիների կազմում և սա լավ հնարավորություն է խաղային պրակտիկա ձեռք բերելու համար։

                  30-ամյա կիսապաշտպան Ջոնջո Շելվին, ով մինչև վերջերս հանդես էր գալիս «Նյուքասլում», կարիերան կշարունակի «Նոթինգհեմ Ֆորեստում»։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, կողմերին հաջողվել է գործարքն ավարտին հասցնել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2025 թվականը։

                  «Պալմեյրասի» կիսապաշտպան Դանիլոն ևս տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեսթ»: 21-ամյա բրազիլացին Պրեմիեր լիգայի ակումբի հետ վեցուկես տարվա պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։ Նոր թիմում կիսապաշտպանը հանդես կգա 28-րդ համարի ներքո։

                  ⚽ Մարսել, ոչ թե ՊՍԺ

                  Ոչ միայն «Չելսին» և «Սաութհեմփթոնն» այս ձմեռ գերազանցեցին իրենց տրանսֆերային ռեկորդները․ «Մարսելն» օրերս պաշտոնապես հայտարարել է «Բրագայի» հարձակվող Վիտինյայի տեղափոխության մասին։ 22-ամյա խոստումնալից հարձակվողի համար վճարվել է 32 միլիոն եվրո։ «Մարսելը» գերազանցել է սեփական տրանսֆերային ռեկորդը։ Նախկինում ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը Դիմիտրի Պայեի տրանսֆերն էր՝ 30 միլիոն եվրոյով։

                  Հատկանշական է, որ այս պատուհանի ժամանակ ամենաակտիվը ֆրանսիական ակումբներից ոչ թե ՊՍԺ-ն է, այլ «Մարսելը»։ Բացի վերը նշված տրանսֆերից պրովանսալցիներն ունեն ևս երկու հետաքրքիր ձեռքբերում։ Նախ «Ատալանտայից» վարձակալել են ուկրաինացի ֆուտբոլիստ Ռուսլան Մալինովսկուն, իսկ հետո էլ ձեռք են բերել ԱԱ-2022-ում Մարոկկոյի հավաքականի կազմում իրեն հիանալի դրսևորած Ունաիին։ Վերջինիս տրանսֆերի շնորհիվ «Անժեիի» գանձարանը համալրվել է 8 միլիոն եվրոյով։

                  Այլ տրանսֆերներ

                  «Մանչեսթեր Յունայթեդը» բավականին արագ արձագանքեց Քրիստիան Էրիկսենի վնասվածքին, որը բաց կթողնի մրցաշրջանի երկրորդ հատվածի մեծ մասը․ ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» և Ավստրիայի հավաքականի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերի հետ պայմանագիր կնքելու մասին։ Կողմերը վարձակալության պայմանագիր են կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ մանկունիանցիները վարձակալական պայմանագրի ավարտից հետո չեն կարող ձեռք բերել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։

                  Բայց Զաբիտցերը միակ նորեկը չէ Տեն Հագի թիմի։ Ավելի վաղ թիմի կազմը համալրել էր Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Վուտ Վերհգոստը։

                  Իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ակսել Տուանզեբեն վարձավճարով տեղափոխվել է «Սթոք Սիթի»: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը։ 25-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Հիմնական թիմում նա անցկացրել է գրեթե 40 հանդիպում։

                  Իսկ «Լիվերպուլը» միայն մեկ նորեկ ունի այս ձմեռ։ Մերսիսայդցիները 42 միլիոն եվրոյով ձեռք են բերել ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոյին։ Հիշեցնենք, որ նա ԱԱ-2022-ի գլխավոր բացահայտումներից մեկն էր։ Նիդերլանդների հավաքականի կազմում ԱԱ-ում նա 5 խաղում 3 գոլ է խփել։

                  «Նյուքասլը» շարունակում է համալրել կազմը տաղանդավոր ֆուտբոլիստներով․ ակումբն այս անգամ ձեռք է բերել «Էվերտոնի» կիսապաշտպան Էնթոնի Գորդոնին: Ակումբի տարածած հայտարարության մեջ նշված է, որ ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել։ Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ տրանսֆերը «կաչաղակների» համար արժեցել է 40 միլիոն ֆունտ ստերլինգ, ևս 5 միլիոն նախատեսված է բոնուսների տեսքով։ Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա անգլիացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։

                  «Լիդսը» հերթական անգլիական ակումբն է, որը շատ ակտիվ էր տրանսֆերային շուկայում։ Թիմի ձեռքբերումներն են Ժորժինյո Ռուտերը (Հոֆենհայմ, 28 մլն եվրո), Մաքսիմիլիան Վեբերը (Ռեդ Բուլ Զալցբուրգ, 12 մլն եվրո) և Ուեսթոն Մաքքեննին (Յուվենտուս, 1.2 մլն եվրո, վարձավճար):

                  Ակումբային գրանցումն այս ձմեռ փոխեց նաև Մեմֆիս Դեպայը։ Նիդերլանդցի հարձակվողը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»։ Նոր ակումբում նա հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։ 28-ամյա Մեմֆիսի պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

                  «Բարսելոնան» ևս մեկ կորուստ ունի բացի Մեմֆիսից․ աջ պաշտպան Էկտոր Բելերինը վարձավճարով տեղափոխվել է «Սպորտինգ»։ 27-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդես կգա Լիսաբոնում։ Նախկինում ԶԼՄ-ները նշում էին, որ իսպանացին մշտական ​​հիմունքներով կլքի «Բարսելոնան», սակայն ակումբները պայմանավորվել են վարձակալության շուրջ:

                  Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը դեռ չի պատրաստվում խաղակոշիկները կախել մեխից․ նա նոր թիմ ունի։ 35-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել բրազիլական «Գրեմիոյի» հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 դեկտեմբեր։

                  Մյունխենի «Բավարիան» ևս նորեկ ունի այս ձմեռ․ գերմանական գրանդը օրերս հայտարարեց Ժոաու Կանսելուի՝ «Մանչեսթեր Սիթիից» վարձակալության հիմունքներով տեղափոխվելու մասին: Նոր ակումբում նա հանդես կգա 22 համարի մարզաշապիկով: 28-ամյա պորտուգալացին մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը ներառող պայմանագիր է կնքել: Պայմանագրում նաև կետ կա առաջիկա ամռանը Կանսելուի ամբողջական տրանսֆերը գնելու վերաբերյալ:

                  Դորտմունդի «Բորուսիայի» բելգիացի կիսապաշտպան Տորգան Ազարը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է ՊՍՎ։ Ինչպես հայտնում է Sport1-ը, հոլանդական ակումբն իրավունք չի ունենա գնելու 29-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։ Այս մրցաշրջանում Ազարը Բունդեսլիգայում 14 հանդիպում է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում։

                  «Լեսթերը» հայտարարել է «Սթոք Սիթիի» և Ավստրալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Հարի Սուտտարին ձեռք բերելու մասին: 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «աղվեսներին» արժեցել է 17 միլիոն եվրո: Սուտտարն ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ։ Ավստրալիայի հավաքականի կազմում Սուտտարը անցկացրել է 14 հանդիպում և խփել 6 գոլ, այդ թվում՝ չորս հանդիպում է անցկացրել Կատարում կայացած 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։

                  «Լեսթերը» ոչ միայն նորեկներ է ձեռք բերում, այլ նաև բաժանվում հնաբնակներից․ կիսապաշտպան Մարկ Օլբրայթոնը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Վեսթ Բրոմվիչ»: 33-ամյա անգլիացին «Աղվեսների» կազմում հանդես է գալիս արդեն 9-րդ տարին և հարձակվող Ջեյմի Վարդիից հետո ակումբի ներկայիս միակ ֆուտբոլիստն է, ով նվաճել է Պրեմիեր լիգայի տիտղոսը 2015/16 թվականներին:

                  Ուկրաինայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ լքում է հարազատ առաջնությունը։ Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Սերգեյ Կրիվցովը պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։

                  «Ռեյմսի» պաշտպան Էնդրյու Գրավիլյոնը տեղափոխվել է «Տորինո»։ Ինչպես հայտնում է իտալական թիմի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի վարձակալությունը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը՝ ամբողջական տրանսֆերը գնելու առաջնահերթ տարբերակով։ Գրավիլյոնը ֆրանսիական ակումբում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից, որի կազմում նա անցկացրել է 42 հանդիպում։ Բացի այդ, ֆուտբոլիստը 4 հանդիպում է անցկացրել Գվադելուպայի հավաքականի կազմում:

                  🧞‍♂ Երբ արաբական հեքիաթներն իրականություն են դառնում

                  Ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկը կարիերան կշարունակի Արաբական աշխարհում․․․ Մի քանի տարի առաջ ոմանց դա կարող էր արաբական հեքիաթներից մեկի սյուժե թվալ, բայց այժմ դա իրականություն է։ Կրիշտիանու Ռոնալդուն ամանորյա տոներից առաջ պայմանագիր կնքեց Սաուդան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հետ։ 2,5 տարվա պայմանագիր, տարեկան 200 միլիոն եվրո աշխատավարձ (ներառյալ հովանավորչական, գովազդային պայմանագրերը)․․․ Այսինքն Արաբական թերակղզում անցկացրած ժամանակահատվածում Ռոնալդուն կվաստակի կես միլիարդ եվրո․․․ թոշակի գնալուց հետո Կրիշտիանուն ապահովում է ոչ միայն իր, այլ նաև հետագա սերունդների անհոգ կեցությունը։ Չնայած այնպես էլ չէր, որ մինչ այս նա գումարի տեսանկյունից ապահովված չէր։ Կօգնի՞ Ռոնալդուի տրանսֆերը Սաուդյան Արաբիայի ֆուտբոլին առաջընթաց գրանցել։ Զուտ ֆուտբոլային տեսանկյունից դժվար է այս պահին ինչ-որ բան ասել, բայց ահա մարքեթինգային և մեդիա տեսանկյունից, արդեն իսկ առաջընթաց կա։ Արդեն գիտե՞ք չէ, թե ինչ ակումբ է «Ալ Նասրը», որտե՞ղ է այն գտնվում, նույնիսկ նրա հիմնական մրցակիցների «Ալ Իթիհադի» կամ «Ալ Հիլալի» մասին են շատերն արդեն տեղյակ։ Կամ, օրինակ, «Ալ Նասրի» սոցիալական էջերի բաժանորդների թիվն այս պահին ավելի շատ է, քան թոփ առաջնությունների բազմաթիվ ակումբների հետևորդների քանակը։ Եվ այս ամենը ընդամենը մեկ ամսվա ընթացքում։

                  Կարո՞ղ է Ռոնալդուն հետագայում կարիերան շարունակել Եվրոպայում․․․ ինչու և ոչ, համենայն դեպս «Ալ Նասրի» մարզիչ Ռուդի Գարսիան վերջերս հայտարարեց, որ Ռոնալդուն կարիերան չի ավարտի իրենց թիմում և նա կարող է վերադառնալ Եվրոպա։ Ի՞նչ տարբերակներ կարող է ունենալ Կրիշտիանուն Հին աշխարհում․ առաջին հերթին իր հարազատ ակումբը՝ «Սպորտինգը»։ Հաշվի առնելով այն, որ Ռոնալդուն վերջերս հայրենիքում կառուցել է իր երազանքի տունը, որն, ի դեպ, ըստ լրատվամիջոցների ամենաթանկարժեքն է Պորտուգալիայում, նա պատրաստվում է հետագայում վերդառնալ և մշտական բնակություն հաստատել Լիսաբոնում։ Մյուս տարբերակը, էլի ըստ ԶԼՄ-ների տեղեկության, դա «Նյուքասլն» է։ Չմոռանանք, որ անգլիական ակումբը պատկանում է Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամին, որը, ըստ տեղեկությունների, նաև օգնել է «Ալ Նասրին» ձևակերպել Ռոնալդուի տրանսֆերը։ Եթե Հաուի թիմն այս տարի ձեռք բերի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ապա հնարավոր է Ռոնալդուն վարձավճարով տեղափոխվի անգլիական ակումբ․․․ Բայց այս ամենն ընդամենը շշուկներ են, իսկ թե որքանով դրանք կարդարացվեն, սպասենք մինչև ամառ․․․

                   

                  👑 Թագավորի վերադարձն ու արքայազնի եվրոպական շրջագայության ավարտը

                  Մոլորակի ամենատարեց ֆուտբոլիստը՝ «Յոկոհամայի» ճապոնացի հարձակվող Կազույոշի Միուրան վերադարձավ եվրոպական ֆուտբոլ․ նա կարիերան կշարունակի Պորտուգալիայում։ Ճապոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է 55-ամյա խաղացողի՝ «Օլիվեյրենսե» վարձավճարով տեղափոխվելու մասին։ «Թագավոր Կաձյուն»՝ Միուրան, պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ է խաղացել 5 տարբեր տասնամյակներում՝ 1980-ականներին, 1990-ականներին, 2000-ականներին, 10-ականներին և 20-ականներին: Միուրան իր առաջին հանդիպումը մեծ ֆուտբոլում անցկացրել է այն ժամանակ, երբ Մեսսին նույնիսկ դեռ չէր ծնվել, իսկ Ռոնալդուն մեկ տարեկան էր՝ 1986 թվականին։ Նա առաջին քայլերը պորֆեսիոնալ ֆուտբոլում կատարել է բրազիլական «Սանթոսում»։ Այնուհետև նա պաշտպանել է Բրազիլիայի և Ճապոնիայի մի շարք ակումբների գույները, ինչպես նաև խաղացել է իտալական «Ջենոայում», խորվաթական «Խորվաթիայում» (1993-2000 թ․թ․ այդպես էր կոչվում «Դինամո Զագրեբը») և ավստրալական «Սիդնեյում»։ Նա նաև առաջին ճապոնացի լեգիոներն է իտալական ֆուտբոլում, երբ 1994/95 մրցաշրջանում պայմանագիր կնքեց «Ջենոայի» հետ։ Իտալական ակումբի մարզաշապիկով նա «Սամպդորիայի» դեմ դերբիում անցկացրել է 21 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ 1993 թվականին նա ճանաչվել է Ասիայի տարվա լավագույն ֆոտբոլիստ։ Ազգային հավաքականի կազմում անցկացրել է 89 խաղ՝ դառնալով 55 գոլի հեղինակ։

                  Իսկ ահա Ճապոնիայի հավաքականի նախկին առաջատարը, կիսապաշտպան Սինձի Կագավան բելգիական «Սենտ-Տրյուդենից» վերադարձել է հարազատ «Սերեսո Օսակա» ակումբ: 33-ամյա Կագավան այսպիսով ավարտեց իր 13-ամյա շրջագայությունը Եվրոպայում, որը ներառում էր «Մանչեսթեր Յունայթեդում» և Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած ժամանակաշրջանը: Կիսապաշտպանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2006 թվականին «Սերեսո Օսակայում» և 127 խաղում խփել 57 գոլ։ 2010 թվականին նա տեղափոխվել է Դորտմունդ, որտեղ նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսները 2011 և 2012 թվականներին։

                  Վար Բաբայան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Հալանդը կարող է մեկ տարի անց տեղափոխվել Բարսելոնա. հայտնի են մանրամասները

                  13.05.25
                  Լուսանկարը՝ Նոայի

                  Հայաստանի գավաթ. Նոա-Արարատ Արմենիա եզրափակիչն՝ այսօր

                  13.05.25

                  📸Ամոթ. Ռեալի երկրպագուները Բարսելոնայի դեմ խաղից հետո ֆուտբոլիստներին դիմավորել են հատուկ պաստառով

                  13.05.25

                  🎥 ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը

                  13.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Հալանդը կարող է մեկ տարի անց տեղափոխվել Բարսելոնա. հայտնի են մանրամասները

                  11:11 / 13.05.25

                  Լուսանկարը՝ Նոայի

                  Հայաստանի գավաթ. Նոա-Արարատ Արմենիա եզրափակիչն՝ այսօր

                  10:26 / 13.05.25

                  📸Ամոթ. Ռեալի երկրպագուները Բարսելոնայի դեմ խաղից հետո ֆուտբոլիստներին դիմավորել են հատուկ պաստառով

                  10:00 / 13.05.25

                  🎥 ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը

                  00:55 / 13.05.25

                  Որոշվեց ՉԼ-ի ևս մեկ մասնակից․ Իրավիճակն Ա Սերիայում մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ

                  00:41 / 13.05.25

                  Պոկերների ֆլեշմոբը շարունակվում է․ Ալ Նասրը գերխոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Մանեն՝ 4 գոլի հեղինակ

                  00:08 / 13.05.25

                  Բարսելոնան ռեկորդային եկամուտ է գրանցել Էլ Կլասիկոյում՝ Օլիմպիական մարզադաշտ տեղափոխվելուց ի վեր

                  23:41 / 12.05.25

                  Ciao, Kevin․․․ Դե Բրույնեն մոտ է նոր ակումբ ունենալուն

                  23:08 / 12.05.25

                  Լիվերպուլը Տրենտին փոխարինողի տրանսֆերի շուրջ բակացությունների առաջադեմ փուլում է

                  22:44 / 12.05.25

                  Անչելոտին ցանկանում է Բրազիլիայի հավաքականում տեսնել մի շարք ֆուտբոլիստների

                  22:08 / 12.05.25

                  Ոսկե Խաղակոշիկ․ Թեժ մրցավազք՝ մրցաշրջանի վերջում

                  21:45 / 12.05.25

                  Ռեալի հայտարարությունը՝ երկու ֆուտբոլիստների վնասվածքների վերաբերյալ

                  21:07 / 12.05.25

                  Մենք չունենք ՊՍԺ-ի, Ման․Սիթիի կամ Բավարիայի բյուջեն․ Ինձագի

                  20:44 / 12.05.25

                  Հայտնի է՝ որքան կվաստակի Անչելոտին Բրազիլիայի հավաքականում

                  20:08 / 12.05.25

                  Ես չեմ թաքցնում՝ ինձ առաջարկվել է երկու տարով նոր պայմանագիր․ Շչեսնի

                  19:45 / 12.05.25

                  Իտալական ակումբից արձագանքել են Թիկնիզյանի վերաբերյալ տեղեկությանը

                  19:07 / 12.05.25

                  Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Բելառուսի հասակակիցներին

                  18:43 / 12.05.25

                  Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

                  18:33 / 12.05.25

                  Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել Ֆլիկի ապագայի վերաբերյալ

                  18:18 / 12.05.25

                  Հաստատվել են ՉԼ-ի, ԵԼ-ի և ԿԼ-ի եզրափակիչները սպասարկող մրցավարները

                  18:07 / 12.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.