«Լեսթերի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» 2023 թվականի ամառային տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
Մեդիսոնի պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը: Ֆուտբոլիստը մտադիր չէ բանակցել «աղվեսների» հետ համագործակցության երկարաձգման շուրջ։
2022/2023 մրցաշրջանում Ջեյմս Մեդիսոնը Պրեմիեր լիգայի 14 խաղ է անցկացրել Լեսթերի կազմում։ Նա ունի 7 գոլ և 4 գոլային փոխանցում։
























































