«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է անգլիական ակումբի՝ հունվարի լավագույն խաղացող, հայտնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը։
Հունվարին 25-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 8 հանդիպում, դարձել 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Քվեարկության արդյունքներով նա շրջանցել է կիսապաշտպան Կազեմիրոյին, պաշտպան Վան-Բիսակային եւ կիսապաշտպան Բռունու Ֆերնանդեշին։
Ռեշֆորդը «կարմիր սատանաների» սան է, նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 20 խաղում 39 միավորով 3-րդն է Պրեմիեր լիգայում։
























































