Լա լիգայի կոմերցիոն տնօրեն Խավիեր Գոմեսը քննադատել է Պրեմիեր լիգայի ակումբների տրանսֆերային քաղաքականությունը։
Նա պնդում է, որ Անգլիայի բոլոր ակումբները մեծ վնասով են գործում։ Ակումբները գործում են միայն ներդրումների հաշվին, որոնք երբեք արդյունք չեն տալու։
«Ուղղակի անիմաստ փող են ծախսում։ Սա տնտեսական դոպինգ է։ Նրանց պահվածքը վտանգում է ակումբի կյանքը։ Բաժնետերը կարող է հեռանալ: Մենք նրանց համարում ենք խաբեբաներ, որոնք դանդաղեցնում են Եվրոպայի մյուս լիգաների աճը:
Սա մեր կռիվն է։ ՈւԵՖԱ-ն պետք է տնտեսական վերահսկողության նոր մակարդակ կիրառի։ Պետք է արգելել ակումբներին տրանսֆերների համար որոշակի գումարից ավելի ծախսել»,- մեջբերում է Գոմեսին Marca-ն։
























































