«Չելսին» հայտարարել է «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի հետ պայմանագիր կնքելու մասին։
Տրանսֆերը ակումբին արժեցել է 121 միլիոն եվրո և ռեկորդային է դարձել անգլիական ֆուտբոլի համար։ Նախկինում Ջեկ Գրիլիշի տեղափոխությունն էր «Ասթոն Վիլայից» «Մանչեսթեր Սիթի» ռեկորդային՝ 117,5 միլիոն եվրոյով:
Հաղորդվում էր, որ «Չելսին» տրանսֆերի գումարը կվճարի մի քանի փուլով, որոնցից առաջինը կկազմի 45 միլիոն եվրո։
Ֆերնանդեսի նախկին ակումբը՝ «Ռիվեր Փլեյթը», կստանա ընդհանուր գումարի 25 տոկոսը։
























































