«Լեսթերի» կիսապաշտպան Մարկ Օլբրայթոնը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Վեսթ Բրոմվիչ»:
33-ամյա անգլիացին «Աղվեսների» կազմում հանդես է գալիս արդեն 9-րդ տարին և հարձակվող Ջեյմի Վարդիից հետո ակումբի ներկայիս միակ ֆուտբոլիստն է, ով նվաճել է Պրեմիեր լիգայի տիտղոսը 2015/16 թվականներին:
Այս մրցաշրջանում Օլբրայթոնը «Լեսթերի» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
























































