«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից՝ Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչի՝ «Ռեդինգի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Նախնական գնահատմամբ, դանիացինայս տարվա ապրիլի վերջից շուտ շարք չի վերադառնա: Այս մասին հայտնում է ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը:
30-ամյա Էրիկսենը 2022 թվականի ամռանն է դարձել ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստ: Բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում դարձել է 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը:
























































